Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի Բուենոս Այրեսում

Արգենտինայի հավաքականը երկրպագուների հետ միասին կտոնի հաղթանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Այն կկայանա դեկտեմբերի 20-ին։ Այս մասին տեղեկացնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
«Աշխարհի չեմպիոնների թիմը դեկտեմբերի 20–ի կեսօրին երկրպագուների հետ միասին կտոնի հաղթանակը։ Այո՛, մենք աշխարհի չեմպիոնն ենք»,- գրված է Արգենտինայի հավաքականի թվիթերյան էջում։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային ու դարձավ աշխարհի չեմպիոն։
Հավելենք, որ արգենտինացիներն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են նաև 1978 և1986 թվականներին։