ԱՊՀ երկրների տոնածառերի թոփ տասնյակ. Հայաստանի գլխավոր տոնածառը ամենաբարձրերից է

Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 5-ին։
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի գլխավոր տոնածառը այս ցուցակում 6–րդն է։ Տոնածառի բարձրությունը 27 մետր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի գլխավոր տոնածառն իր բարձրությամբ երկրորդն է ԱՊՀ տարածքում։ Turstat գործակալությունը կազմել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառների վարկանշային ցուցակը։
Կայքը տեսահոլովակներ է ցուցադրել բոլոր մայրաքաղաքներից ու ցույց տվել ամանորյա գեղեցկուհիներին։

Ըստ կայքի վարկանշային ցուցակի` ամենաբարձր տոնածառը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է, բարձրությունը 43 մետր է, երկրորդը Երևանի տոնածառն է` 37 մետր բարձրությամբ։ Մի քանի մետրով ցածր են Տաշքենդի, Բաքվի ու Դուշամբեի տոնածառերը։

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի գլխավոր տոնածառը այս ցուցակում 6–րդն է։ Տոնածառի բարձրությունը 27 մետր է։
Հիշեցնենք, որ այս տարի մայրաքաղաք Երևանը սովորականից մի փոքր շուտ լուսավորվեց ու տոնական տրամադրություն ստացավ, քանի որ մայրաքաղաքում էր անցկացվում «Մանկական Եվրատեսիլ– 2022» երգի միջազգային մրցույթը։
Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 5-ին։