Անձի առևանգում, գողություն, խուլիգանություն. ի՞նչ է կատարվել ՀՀ–ում հանգստյան օրերին

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Դեկտեմբերի 16-19-ը ոստիկանները հայտնաբերել են 1 անհետ կորածի և 4 հետախուզվողի
Sputnik
։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 106 դեպք, որից 7-ը` նախկինում կատարված, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության` 18 մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, բնակարանային գողության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, ընտանեկան բռնության և խուլիգանության՝ 5-ական, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, անձի առևանգման՝ 3, ավտոմեքենա փախցնելու, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ներգործության և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական դեպք»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության ծառայողները նաև բացահայտել են սպանության, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ինքնիրավչության, անառակաբարո գործողությունների, ջրային կենդանիների ապօրինի արդյունահանման, քարոզչությանը խոչընդոտելը և թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ձեռք բերելուն օժանդակելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական և խարդախության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 2 մարդ զոհվել է, 56-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: