Ուկրաինայի ԶՈւ-ն «Գրադից» 7 հրթիռ է արձակել Դոնբասի բնակավայրերի ուղղությամբ

Դոնբաս. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը շարունակում են գնդակոծել Դոնբասի բնակավայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերը երկու րոպեում «Գրադ» հրթիռային համալիրից յոթ հրթիռ են արձակել Յասինովատայի և Մակեևկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում:
«Գնդակոծություններ են արձանագրվել Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից։ Ժամը 11:36-ին՝ Օրլովկա բնակավայրի ուղղությամբ, դեպի Յասինովատայա բնակավայր («Գրադից» երեք հրթիռ է արձակվել) ժամը 11:38-ին Օրլովկա բնակավայրի ուղղությամբ, դեպի Մակեևկա բնակավայր չորս հրթիռ է արձակվել «Գրադից»», - նշված է ներկայացուցչության Telegram-ալիքում:
Յասինովատայան գտնվում է Դոնեցկից մոտ 25 կմ հյուսիս։ Այնտեղ է նախկին ԽՍՀՄ-ի ամենամեծ երկաթուղային կայարանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 296-րդ օրը։