Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայում տարածքներն ազատել են և մաքրել

Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայում տարածքներն ազատել են և մաքրել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ոլորտի ղեկավարների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների, պարեկների ուղեկցությամբ ստուգայց են իրականացրել Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայի տարածքում։
Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայում տարածքներն ազատել են և մաքրել
Ինչպես հայտնում են Նոր նորքի վարչական շրջանի մամուլի ծառայությունից, ստուգայցն իրականացվել է սննդամթերքի վաճառքը ոչ սահմանված վայրերում, առանց սանիտարական պայմանների ապօրինի իրականացնելու դեպքերը արգելելու նպատակով։
Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայում տարածքներն ազատել են և մաքրել
Անօրինական առևտրով զբաղվող անձանց նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ, ինչպես նաև տարածքներն ազատվել, մաքրվել և բերվել են պատշաճ տեսքի։
Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայում տարածքներն ազատել են և մաքրել