Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթեր հետաձգվել և չեղարկվել են

«Շերեմետևո» օդանավակայան. Արխիվային լուսանկար
ՌԴ մայրաքաղաքում չվերթերի չեղարկումները եղանակային վատ պայմանների պատճառով են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում կիրակի առավոտյան 67 չվերթ հետաձգվել է, 13-ն էլ չեղարկվել։ Այս մասին հայտնում է «Յանդեքս. չվացուցակ» ծառայությունը։
Մոսկվայի ժամանակով 11։20-ի (12։20 Երևանի ժամանակով) դրությամբ` «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 28 չվերթ, 10-ը` չեղարկվել։ «Դոմոդեդովո»–ում հետաձգվել է 25 չվերթ, իսկ չեղարկվել` 1-ը։ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 14-ը, չեղարկվել 2 չվերթ։
Ավելի վաղ եղանակի «Ֆոբոս» կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր, որ Մոսկվայում 33-38 սմ ձյուն է տեղացել։ Սա 1989 թվականից ի վեր նոր ռեկորդ է։