ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Ժանյակագործը» յուրօրինակ գեղարվեստական նախագծի շնորհանդեսը։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական տան» մամուլի ծառայությունը։
Երևանի ռուսական արվեստի թանգարանում ցուցադրություն է բացվել
© Photo : Русский Дом в Армении
«Մեզ համար կարևոր է մշակութային ժառանգության հանրահռչակման, միջթանգարանային մասնագիտական համագործակցության ամրապնդման համար միավորել ջանքերը, ինչպես նաև կազմակերպչական և մտավոր ներուժը»,– «Ժանյակագործը» յուրօրինակ գեղարվեստական նախագծի շնորհանդեսի ժամանակ նշել է Մոսկվայի Վասիլի Տրոպինինի թանգարանի տնօրեն Օլգա Ժուրավլյովան։
Երևանի ռուսական արվեստի թանգարանում ցուցադրություն է բացվել
© Photo : Русский Дом в Армении
Նախագիծը (Ա. Յ. Աբրահամյանի հավաքածու) ներկայացվել է Երևանի ռուսական արվեստի թանգարանի այցելուներին, որտեղ տնօրենը ցույց է տվել նկարիչ Վ. Ա. Տրոպինինի «Ժանյակագործը» նկարի կրկնօրինակը և դրա բրալյան տառատեսակով պատրաստված տարբերակը, որը նախատեսված է տեսողության խնդիր ունեցող այցելուների համար։
Ցուցադրությունից բացի Տրոպինինի թանգարանի տնօրեն Օլգա Ժուրավլյովան և Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Տրոպինինի թանգարանի տնօրեն Օլգա Ժուրավլյովան և Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
© Photo : Русский Дом в Армении