Երևանի Բագրևանդ թաղամասում արկ է հայտնաբերվել

Արկը տեղափոխվել է N զորավարժարան` հետագա ոչնչացման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Բագրևանդ թաղամասի տներից մեկի մոտակայքում ականանետի արկ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ–փրկարարները և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խումբը տեղափոխվել է N զորավարժարան` հետագա ոչնչացման։