Բրիտանիան Ուկրաինային Brimstone 2 հրթիռների նոր խմբաքանակ է փոխանցել

Brimstone հրթիռ
Կիևին սպառազինության մատակարարումն իրականացվում է Լոնդոնում ավելի վաղ ընդունված օգնության փաթեթի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան Ուկրաինային Brimstone 2 բարձր ճշգրտության հրթիռների նոր խմբաքանակ է փոխանցել։ Տեղեկությունը հայտնել է բրիտանական ռազմական գերատեսչությունը Twitter-իիր էջում։
Նշվում է, որ մատակարարումն իրականացվում է նախկինում ընդունված օգնության փաթեթի շրջանակում։
Հաղորդվել էր, որ 2023 թվականին Մեծ Բրիտանիան կարող է ավելացնել Ուկրաինային տրվող ռազմական օգնության ծավալը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։