Ծեծկռտուք Երևանում. 4 տղամարդ և 2 կին հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Ոստիկանները ձերբակալել են ծեծկռտուքի մասնակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Չորս տղամարդ ու երկու կին ծեծկռտուքի պահին ձերբակալվել են Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ակումբներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ահազանգը ստացվել է գիշերը` ժամը 4–ի սահմաններում։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ալեք Մանուկյան փողոցի ակումբից աղմուկի ձայներ լսելով՝ մոտեցել է ու տեսել արնոտված մարդկանց:
«Ոստիկանները նշված վայրում նկատել են մի խումբ մարդկանց, որոնք վիճաբանում, հայհոյում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց»,– գրված է հաղորդագրությունում։
Չորս տղամարդ և երկու կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք: Տղամարդիկ եղել են Երևան քաղաքի բնակիչներ, կանանցից մեկը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի, մյուսը՝ Արմավիր քաղաքի բնակիչ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:
Դանակահարություն Հրազդանի գիշերային ակումբներից մեկում. 37-ամյա տղամարդը հոսպիտալացվել է