ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին. ՊՆ

Հարվածի հետևանքով օտարերկրյա արտադրության զենք–զինամթերքի ու պահուստային զինամթերքի տեղափոխումը մարտական գործողությունների շրջաններ կասեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերը դեկտեմբերի 16–ին զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Դեկտեմբերի 16-ին օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգերի, պաշտպանական-արդյունաբերական համալիրի ու դրանք ապահովող էներգետիկ օբյեկտների վրա։ Հարվածները հասել են իրենց նպատակին։ Բոլոր օբյեկտները խոցված են»,- հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի գրոհները Դոնեցկի ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Նշվում է, որ հարվածի հետևանքով արտասահմանյան արտադրության զենք–զինամթերքի ու պահուստային սպառազինության տեղափոխումը մարտական գործողությունների շրջաններ կասեցվել է։
«Ռուս զինվորականները կասեցրել են նաև Կիևի հակագրոհի փորձերը ԴԺՀ-ի երկու բնակավայրերում՝ Բախմուտսկի և Օպիտնոյեի շրջաններում։ Հրետանու հարվածներով և գրոհային խմբերի գործողություններով հակառակորդը կանգնեցվել է», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Արդյունքում սպանվել է 30 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել է 7 ավտոմեքենա։
Ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ շարունակել են հարձակողական գործողությունները և գրավել շահեկան դիրքեր։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 295-րդ օրը։