Քերոբյանը կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը. հանդիպում նախարարությունում

Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամ Րաֆֆի Սեմերջյանը հույս է հայտնել, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի ընձեռած մի շարք հնարավորություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամները՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ, քննարկել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
«Նախարարը կարևորել է պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վեր հանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները, և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Րաֆֆի Սեմերջյանն էլ իր հերթին ներկայացրել է Միջազգային առևտային պալատի միջազգային և տեղական հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնել, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի ընձեռած մի շարք հնարավորություններից։
Հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում
Նշենք, որ Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրվել է 2018 թ.-ին: Հիմնվելով Միջազգային առևտրային պալատի հանձնաժողովների վրա՝ հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրել է իր կոմիտեները, որոնցից է Արբիտաժի և վեճերի այլընտրանքային լուծման կոմիտեն, ֆինանասաբանկային, թվային տնտեսության, ձեռներեցության և ՓՄՁ-ի, մտավոր սեփականության կոմիտեները։
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել. Քերոբյան