Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին. աշխարհի առաջնությունում նրանք 3–րդն են

Խաղն ավարտվեց 2։1 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ավարտվեց Կատարում տեղի ունեցող Աշխարհի առաջնության Խորվաթիա–Մարոկկո հանդիպումը։ Թիմերը մրցում էին երրորդ տեղի համար։
Սա մեծ խաղ է, տղանե՛ր. քաղաքականությո՞ւն է ֆուտբոլը, թե՞ ոչ
Լարված պայքարում հաղթեց Խորվաթիայի հավաքականը` առավելության հասնելով 1 գոլի տարբերությամբ։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով։
Գոլերի հեղինակ դարձան Խորվաթիայից` Յոշկո Գվարդիոլն ու Միսլավ Օռշիչը, իսկ Մարոկկոյի միակ գոլը հեղինակեց Աշրաֆ Դարին։
Նշենք, որ Խորվաթիան նախորդ Մունդիալին խաղում էր եզրափակիչում, բայց չկարողանալով հաղթել Ֆրանսիայի հավաքականին, 2018–ին դարձավ փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ վաղն աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
ՖԻՖԱ–ն ֆուտբոլի աշխարհի առաջնությունից 7.5 մլրդ դոլար եկամուտ է ստացել. Ինֆանտինո