ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
«Երեկ և այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր`պայմանավորված խիտ մառախուղով»,– գրված է հաղորդագրությունում։
Չվացուցակից պարզ է դառնում, որ չեղարկվել են մասնավորապես թռիչքները դեպի Մոսկվա (1), Վիեննա(3) ու Անթալիա(1)։ Թռիչքները նախատեսված է եղել իրականացնել անցած գիշեր։