Կեղծ թղթադրամներ պատրաստելու ու իրացնելու կասկածանքով 20–ամյա երիտասարդ է ձերբակալվել

Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները 20–ամյա երիտասարդի են ձերբակալել կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 19 հատ 100–դոլարանոց, 2 հատ 20 000-դրամանոց և 2 հատ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ»,– ասված է հաղորդագրությունում։
Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացին տպարանում պատվիրել է 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ և իրացրել. ԱԱԾ