Հրդեհ Վանաձորում. 1–հարկանի տանը հայտնաբերվել է տիրոջ դին

Ահազանգով հրդեհը մարելու է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորում տուն է այրվել։ 89–ամյա տանտերը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին։
Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։
Հրդեհ է բռնկվել Վանաձորի բնակարաններից մեկում. տանտերը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել