Հանդիպել են Գեղամ Գևորգյանն ու Բախիտ Սուլթանովը. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել

Բախիտ Սուլթանովը Երևանում է աշխատանքային այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ու ԵՏՀ կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Բախիտ Սուլթանովը քննարկել են տարբեր բիզնեսների ներկայացուցիչների համար Երևանում հանդիպում կազմակերպելու հնարավորությունների հարցը։ Այս մասին հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային բազայի կատարելագործման, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման, իրավակիրառ ոլորտին առնչվող, տեղեկատվության հավաքագրման թվայնացման և այլ հարցերի»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները խոսել են նաև եկող տարի փետրվարին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցության օրակարգի մասին։
Նշենք, որ Բախիտ Սուլթանովը Երևանում է աշխատանքային այցով։
Թվային վերահսկողությունը թույլ կտա պարզեցնել բեռնափոխադրումը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև. ԵՏՀ