«Ես տուն չունեմ». միլիարդատեր Իլոն Մասկ

Ավելի վաղ միլիարդատերը հայտնել էր, որ ինքը տուն չունի, ապրում է ընկերների մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի գործարար, Twitter սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկն իր տանը ՀԴԲ–ի հնարավոր խուզարկության մասին` երգիչ Ջոն Ռիչի հարցին տարօրինակ պատասխան է տվել։
«Ես տուն չունեմ», – գրել է Մասկը Twitter–ում։
Սոցցանցի մեկ այլ օգտատեր հարցրել է գործարարին` արդյոք դա նշանակում է, որ ինքն ազատվել է իր Boxabl–ի տնից, ինչին Twitter սեփականատերը պատասխանել է, որ վարձակալում է այն։
Իլոն Մասկը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը
Business Insider պարբերականը օգոստոսին գրել էր, որ Իլոն Մասկը 34,8 քմ մակերեսով և 49.5 հազար դոլար արժողությամբ Boxabl ընկերության փոքր տան սեփականատեր է։ Ապրիլին միլիարդատերը TED–ին տված հարցազրույցում հայտնեց, որ ինքը որևէ տան սեփականատեր չէ և ապրում է ընկերների մոտ։