ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս մեկ ամսով երկարացվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Որոշումը կայացրել է դատավոր Արմեն Պողոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Երեկ, սակայն, դեկտեմբերի 16–ին, դատարանը մերժել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին միջնորդությունը։
Հավելենք, որ դատավորի (Արուսյակ Ալեքսանյանի) օգնականը, որը նույնպես ձերբակալվել էր, ապա կալանավորվել, ազատ է արձակվել գրավի դիմաց: