Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ–ի և Արցախի ՊՆ–ները հերքում են

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ լուրեր տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik.Ադրբեջանական կողմն այսօր հերթական սուտն է տարածել այն մասին, թե իբր հայկական ուժերը կրակում են իրենց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:35-ին, կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:»,–ասվում է ՀՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՀ պաշտպանության նախարարությունն էլ հերքել է Ադրբեջանի տարածած մեկ այլ ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին, ժամը 09:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։