ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները այսուհետ յուրաքանչյուր 100 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետք է վճարեն 175 մլն դրամ պետական տուրք, իսկ տոտալիզատորների կազմակերպիչները յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 50 մլն դրամ տուրք:
ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ 60 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նշենք, որ շահումով խաղերն ու տոտալիզատորները հարկվում են տարեկան 600 մլն դրամի պետական տուրքով։ Նոր տուրքը ոչ թե փոխարինում է դրանց, այլ լրացնում։