Տեսակամուրջ. «ՀԱՊԿ-ի գործունեության արդյունքները 2022 թվականին»

Ստանիսլավ Զասը. Արխիվային լուսանկար
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի ասուլիսը Մոսկվա — Աստանա — Բիշքեկ — Երևան — Մինսկ տեսակամրջի ձևաչափով։
Sputnik
Տեսակամուրջի թեման է ՀԱՊԿ 2022 թվականի գործունեության արդյունքները և Երևանում Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի արդյունքների ամփոփումը:
Քննարկվելու է նաև կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը և 2023 թվականին ՀԱՊԿ-ի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու առաջնահերթությունները ։ Հատուկ ուշադրություն կհատկացվի ձեռնարկվող քաղաքական քայլերին և ՀԱՊԿ ռազմական ներուժի կատարելագործմանը։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։