Սերբիան ուզում է զորախումբ մտցնել Կոսովո. ՆԱՏՕ–ի առաքելությանը հայց է ուղարկվել

Զինծառայողներ
Կոսովոյում և Մետոխիայում լարված իրավիճակը պահպանվում է։ Կոսովոյի սերբերը երկրամասի հյուսիսում բարիկադներ են կառուցել` բողոքելով Պրիշտինայի գործողությունների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սերբիայի իշխանությունը ՆԱՏՕ–ի Կոսովո և Մետոխիա սերբական բանակի և ոստիկանության սահմանափակ զորախումբ մտցնելու հայց է ուղարկել KFOR առաքելության հրամանատարությանը։ Տեղեկությունը հայտնում է սերբական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Բելգրադը պաշտոնական հայց կուղարկի Կոսովոյում ՆԱՏՕ–ի KFOR առաքելության հրամանատարությանը ՄԱԿ–ի ԱԽ 1244 բանաձևի համաձայն մինչև 1000 սերբ ոստիկանների և զինվորականների սահմանափակ ուժեր մտցնելու վերաբերյալ։
«Մերդարեի անցակետում KFOR–ին է փոխանցվել Սերբիայի կառավարության հայցը` կապված Սերբիայի անվտանգության ուժերի 100-1000 աշխատակիցներին Կոսովոյի և Մետոխիայի տարածք վերադարձնելու վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Կոսովոյում և Մետոխիայում լարված իրավիճակը պահպանվում է։ Դեկտեմբերի 10-ին Կոսովոյի սերբերը բարիկադներ են կառուցել երկրամասի հյուսիսային ճանապարհներին։ Դեկտեմբերի 12-ից անորոշ ժամանակով Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում դադարել են գործել սերբական նախակրթարանները, միջնակարգ և միջին մասնագիտական դպրոցները։
Կոսովոյի իշխանությունները ԵՄ-ին անդամակցելու հայտ են ստորագրել