ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր արդեն երկրորդ անգամ է ապատեղեկատվություն տարածում, հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Լուրը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն առավոտյան ևս ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև ՀՀ ԶՈւ–ի մասին էր ապատեղեկատվություն տարածել։Հաղորդագրությունն այն մասին, թե իբր 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: