Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին
Զրուցակիցները տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաներ են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
Ռիչարդ Մուր
Քաղաքական խորհրդակցությունների նպատակով Երևան է ժամանել Չարլզ Ֆրայսը
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին Մուրի հետ հանդիպում էր ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը աշխատանքային այցով մեկնել էր Միացյալ Թագավորություն։