Մեքենաների վաճառքից հետո վճարումները կարող են գանձվել միանգամից, այլ ոչ թե մեկ տարի անց

Ավտոշուկա. Արխիվային լուսանկար
Պետեկամուտների կոմիտեն առաջարկում է եկամտային հարկի փոխարեն սահմանել պետական տուրք` 150 դրամ մեկ ձիաուժի համար՝ անկախ մեքենայի արժեքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում մեքենաների վաճառքից վճարումները կգանձվեն անմիջապես, այլ ոչ թե մեկ տարի անց։ ԱԺ–ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը` 60 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Նախագիծը ներկայացնելիս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ ներկա օրենքով եթե վաճառքի պահից անցել է 365 օրից ավելի` եկամտահարկը վաճառքի արժեքի 1 տոկոսով պակաս է գանձվում (բայց ոչ պակաս, քանի 150 դրամ մեկ ձիաուժի համար) ։ Բայց գործնականում մեքենաների վաճառողները, խուսափում են վճարումից։ Նման մոտեցման դեպքում բարեխիղճ վճարողները անհավասար պայմաններում են հայտնվում։
Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը կարգելվի. ՀՀ–ում խստացվում է տեխզննության կարգը
Եթե օրինագիծը ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ապա վճարումները կգանձնվեն անմիջապես գործարքի պահին։ Եկամտային հարկի փոխարեն էլ կսահմանվի պետական տուրք (150 դրամ մեկ ձիաուժի համար անկախ մեքենայի արժեքից) և դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը: