ՄԱԿ-ն ընդունել է ՌԴ–ի բանաձևը նացիզմի հերոսացման դեմ. ՀՀ–ն կողմ է քվեարկել

Փաստաթղթի հեղինակները խստորեն դատապարտում են նացիզմի հերոսացման ու քարոզչության հետ կապված միջադեպերը, մասնավորապես՝ գրաֆիտիների ու նացիստական բովանդակության գծանկարների կիրառումը, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Ինտերֆաքսը:
«Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ պրակտիկաների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը» փաստաթղթին աջակցել են 120 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։
50 պետություն դեմ է քվեարկել, նրանց մեջ են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Ճապոնիան, Ուկրաինան և ԱՄՆ-ն։
Շվեյցարիան, Կորեայի Հանրապետությունը, Աֆղանստանը և ևս 7 երկիր որոշել են ձեռնպահ մնալ։
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները Երևանում դատապարտել են նացիզմի հերոսացումը
Փաստաթուղթը կոչ է անում երկրներին «մշակել և իրականացնել գործողությունների ազգային ծրագրեր՝ ուղղված ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության վերացմանը, նպատակ ունենալով ապահովել, մասնավորապես, նացիզմի, նեոնացիզմի ու Հոլոքոստի ժխտման դրսևորումների մանրակրկիտ հետապնդում: