ՀԱՊԿ անդամ-երկրների կենսաբանական անվտանգության հարցերն են քննարկվել Սանկտ Պետերբուրգում

ՀԱՊԿ անդամ-երկրների կենսաբանական անվտանգության հարցերն են քննարկվել Սանկտ Պետերբուրգում
Համաժողովին և նիստին մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում կայացել է կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների համակարգող խորհրդի առաջին նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանը համաձայն է ԱՄՆ–ին փոխանցել վտանգավոր կենսաբանական ախտածինների նմուշները
Նիստը կայացել է COVID-19 և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով «Ռոսպոտրեբնադզորի» կազմակերպած 3-րդ Միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։ Համաժողովին և նիստին մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը։
Հայ պատվիրակները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել գիտական թեզեր: Քննարկվել են COVID-19 և այլ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, վիրուսոլոգիայի, իմունաբանության, լաբորատոր ախտորոշման և այլ հարցեր:
«Համակարգող խորհուրդ ստեղծելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում` դրանով իսկ ընդգծելով ՀՀ շահագրգռվածությունը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցելու հարցում»,- նշել է Նանուշյանը:
Նա մշտական համագործակցության և փոխհամաձայնեցված գործողությունների իրականացման կոչ է արել՝ նպաստելու համար ՀԱՊԿ անդամ-պետությունների կենսաբանական անվտանգության բարելավմանը։