ՖԻՖԱ-ն մերժել է Զելենսկու խնդրանքը

ՖԻՖԱ
Զելենսկու գրասենյակը զարմացել է ՖԻՖԱ-ի մերժումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ մարզադաշտում իր տեսաուղերձը ցուցադրելու խնդրանքը։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը։
Ըստ աղբյուրի՝ Զելենսկու գրասենյակը զարմացել է ՖԻՖԱ-ի մերժումից։ Ինչպես նշում է CNN-ը, հայտնի չէ՝ ծրագրվում էր ցուցադրել Ուկրաինայի նախագահի տեսաուղերձի տեսանյութը, թե ուղիղ հեռարձակումը։
Մակրոնը կրկին կայցելի Կատար և կաջակցի Ֆրանսիայի հավաքականին
Նշվում է, որ թեմայի շուրջ Ուկրաինայի նախագահի գրասենյակի և ՖԻՖԱ-ի միջև բանակցությունները շարունակվում են։
Աշխարհի առաջնության Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղը կանցկացվի դեկտեմբերի 18-ին Կատարի «Լուսայլ Իկոնիկ» մարզադաշտում։
Հայտնի է, թե ով կսպասարկի Ֆրանսիա-Արգենտինա խաղը