ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Պերուում արդեն շուրջ 10 օր տևող բողոքի ցույցերի ընթացքում մահացածների թիվը հասել է 20-ի։ Տեղեկությունը հայտնում է RPP ռադիոկայանը։
Պերուի առողջապահության նախարարությունը վերջին անգամ զոհերի թիվը հրապարակել էր դեկտեմբերի 15-ին, այն ժամանակ հայտնում էին 8 զոհի մասին։ Ավելի ուշ Այակուչո քաղաքում բողոքի ցույցը ցրելիս ևս 8 մարդ է մահացել։
«Այս պահին 20 զոհ է գրանցվել։ 6-ը մահացել են Ապուրիմակում, մեկը` Արեկիպայում, երեքը` Լա Լիբերտադում, մեկը` Հուանքավելիքայում, 8-ը` Այակուչոյում, մեկը` Խունինում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պերուում բողոքի ցույցեր սկսվեցին նախագահ Պեդրո Կաստիլյոյին անվստահություն հայտնելուց և ձերբակալելուց հետո։ Ցուցարարները պահանջում են նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել և դադարեցնել կոնգրեսի գործունեությունը։