Բումերանգի էֆեկտը. նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար է կանխատեսվում

Նավթահոր. Արխիվային լուսանկար
Գնային առաստաղի սահմանումից հետո Եվրոպայում և ԱՄՆ-ում նավթի գների նվազման են սպասում։ Սակայն վերլուծաբանները դեֆիցիտ են կանխատեսում։ Շուկան արդեն իսկ անհավասարակշռություն է զգում. առաջարկը պակասում է, իսկ պահանջարկը, առաջին հերթին Չինաստանի կողմից, աճում է։
Sputnik

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Խոշորագույն ներդրումային բանկերի փորձագետների կարծիքով՝ հումքը չի էժանանա, այլ կմոտենա մեկ բարելի դիմաց 110 դոլարին։

Ինքնասահմանափակումներ

Ծովով ռուսական նավթի փոխադրման արգելքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 5-ին։ Բացի այդ, ԵՄ-ն,«Մեծ յոթնյակը» և Ավստրալիան համաձայնեցրել են առավելագույն գինը` մեկ բարելի դիմաց 60 դոլար։ Մոսկվան վերակողմնորոշվել է դեպի Հնդկաստան, Չինաստան և Թուրքիա։
Ըստ էության, սկսվել է դեպի Արևմուտք ռուսական էներգառեսուրսների մատակարարումների ամբողջական դադարեցման հետհաշվարկը։ ՕՊԵԿ+-ում խիստ մտահոգված են շուկայական մեխանիզմներին ուղղակի քաղաքական միջամտությամբ։ Ընդ որում, ընդգծում են վերլուծաբանները, Մոսկվայի դիրքորոշումը ամենաշահեկանն է։ Մասնավորապես, Ռուսաստանը կարող է լրացուցիչ հավելավճար պահանջել ԵՄ-ի համար հումքի դիմաց, ներառյալ տարանցումը այլ երկրներից։
Եվրոպացիները փորձում են դեֆիցիտը լրացնել ԱՄՆ-ից, Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից ներկրումներով։ Այնուամենայնիվ, ոչ մի մատակարար ի վիճակի չէ կտրուկ ավելացնել արդյունահանումը ԵՄ շուկայի համար:

Մեկ բարելի դիմաց մինչև 110 դոլար

Գնային առաստաղը նախաձեռնողները կարծես իրենք էլ են հասկանում, որ ոչինչ չի ստացվի։ Դա «չի ազդի բորսային գնանշումների վրա», խոստովանել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
««Մեծ յոթնյակի» այդպիսի գործողությունները, չնայած խորամանկ տրամաբանությանը, ռուսական եկամուտները կպակասեցնեն նվազագույն չափով, իսկ, այ, ցնցումներ համաշխարհային էներգետիկ շուկաների համար, կապահովեն»,-նշում է The National Interest-ը։ Արևմուտքի համար դա լուրջ անախորժություններով է հղի։ Եվ իհարկե, նավթը կթանկանա։
Նավթային էմբարգոն և գնային առաստաղը. ինչ է դա նշանակում ՌԴ-ի և Եվրոպայի համար
Goldman Sachs-ի գնահատականներով, առաջին եռամսյակում մեկ բարելը կարժենա 90 դոլար, երկրորդում՝ 95 դոլար։
Bank of America-ում երկրորդ կիսամյակում Brent-ի համար կանխատեսում են 110 դոլար։ Շատ բան կախված է Չինաստանի և Հնդկաստանի պահանջարկից: Եվ ամեն ինչ ցույց է տալիս, որ այն կաճի։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, պաշարների ցածր մակարդակը, Չինաստանի տնտեսության բացումը և պահանջարկի թուլացման դեպքում արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ-ի պատրաստակամությունը կպահեն էներգակիրների բարձր գները»,-զեկույցում նշում են բանկի վերլուծաբանները:
Դեկտեմբերի 4-ի հանդիպման ժամանակ ՕՊԵԿ+-ի երկրները հաստատել են արտադրությանծավալը օրական2 մլն բարելով կրճատելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը: BofA-ում կարծում են, որ 2023 թվականին կարտելը միայն կխստացնի իր քաղաքականությունը։
Սա լիովին համապատասխանում է Մոսկվայի և մյուս առանցքային արտահանողների շահերին։ Ինչը չես ասի ԱՄՆ-ի, Եվրամիության և այլ ներմուծողների մասին։ Թրեյդերներն ակնկալում են, որ Հնդկաստանը և Չինաստանը կփոխարինեն ԵՄ-ին որպես ռուսական ածխաջրածինների ամենամեծ սպառողներ:
Պեկինը օրերս հայտարարեց COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության արմատական փոփոխությունների մասին՝ թուլացնելով թեստավորման պահանջները և ճանապարհորդության սահմանափակումները։ Այսպիսով, Չինաստանին ավելի շատ վառելիք պետք կլինի։ Իսկ ԵՄ-ն առանց այդ էլ անընդհատ «էներգետիկ սով» է զգում։ Ասիական և եվրոպական շուկաների միջև մրցակցությունը կուժեղանա և ակնհայտորեն չի նպաստի գների նվազմանը։

«Ստվերային նավատորմը»

Իսկ այդ ընթացքում ոլորտում խոսվում է ռուսական «ստվերային նավատորմի» ընդլայնման մասին։ Ընկերությունները, իբր, շահագործման են վերադարձնում կոնսերվացված տանկերները, իսկ ԵՄ-ի նավատերերը ակտիվները փոխանցում են «Մեծ յոթնյակից» դուրս գտնվող օպերատորներին:
Տակառ գլորել. ԱՄՆ-ն կրկին նավթային ռեզերվին է դիմում
Financial Times-ը պնդում է, որ Ռուսաստանից արտահանումը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է. տանկերները նավահանգիստներից օրական 3,5 մլն բարել են արտահանել: Դեպի Ասիա՝ 500 հազարով ավելի (16 տոկոս)։ Ընդհանուր ցուցանիշը կիսամյակի առավելագույն նիշին է հասել։
Սակայն, ինչպես ընդգծել Է Պետդումայի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, Ռուսաստանին «ստվերային նավատորմ» պետք չէ։ Գնորդներն առանց այդ էլ բավարար են։
«Նավթ արտադրող շատ երկրներ երկար ժամանակ գտնվում են և գտնվել են պատժամիջոցների տակ, այսօր դա մեծ խնդիր չէ»,-պարզաբանել է Չեպան:

Մեղմել հետևանքները

Կորուստներից, իհարկե, հնարավոր չէ խուսափել։ Հումքի վաճառքից ստացված եկամուտները սկսել են նվազել դեռ նոյեմբերին։
Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ ռուսական ձեռնարկությունները 15,8 միլիարդ դոլար են ստացել՝700 միլիոնով պակաս, քան հոկտեմբերին։
Ֆինանսների նախարարության տվյալներով նոյեմբերին երկիրը նավթից և գազից 90 միլիարդ ռուբլով պակաս է վաստակել, քան ծրագրել էր։ Սակայն, ինչպես ընդգծել է գերատեսչության ղեկավար Անտոն Սիլուանովը, բյուջեի վրա գնային սահմանափակումների ազդեցությունը գնահատելը վաղաժամ է, չէ՞ որ Մոսկվան պատասխան միջոցներ է ձեռնարկելու։
Ինչևէ, այն, ինչի հույսն ունեին ԵՄ-ում և ԱՄՆ-ում, տեղի չի ունենա։ Առաստաղը բավականաչափ ցածր չէ:
«Եվրոպացի պաշտոնական անձինք խոսում էին այն մասին, թե ինչպես են իրենք «սովամահ անելու ռուսական ռազմական մեքենան»։ Իրականում վայ- ծրագրողները բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի Կրեմլը արտադրության կտրուկ կրճատման և շուկայի փլուզման չգնա»,-նշում Է Bloomberg-ը։
Պատասխան միջոցները դեռ չեն հրապարակվել։ Բայց պարզ է, որ հիմնական մատակարարումները կուղղվեն դեպի Չինաստան և Հնդկաստան: Իսկ ասիական «սեղանի մնացորդները» կարող են հասնել եվրոպացիներին, բայց արդեն մի քանի անգամ թանկ։