Ասուլիս. մեկնարկում է Նիկողայոս Մառի անվան հայագիտության 2-րդ միջազգային գիտական մրցույթը

Վադիմ Ֆեֆիլով
Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչությունը և Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտը կազմակերպում են հայագիտության միջազգային երկրորդ մրցույթը։
Sputnik
Դեկտեմբերի 19-ին` ժամը 11.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մրցույթի կազմակերպիչների՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի և ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանի ասուլիսը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։