Անջելինա Ջոլին լքում է հատուկ դեսպանորդի պաշտոնը

Անջելինա Ջոլի
Հանրահայտ դերասանուհին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ աշխատում էր 2001 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին լքել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հատուկ դեսպանորդի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 2001 թվականից: Տեղեկությունը հրապարակվել է վարչության կայքում։
«Ավելի քան 20 տարվա նվիրված աշխատանքից հետո Անջելինա Ջոլին հեռանում է մարդասիրական և մարդու իրավունքների հարցերի ավելի լայն շրջանակի անցնելու համար»,-ասված է փաստաթղթում:
Կազմակերպությունը հավելում է, որ Ջոլին կշարունակի աշխատել ավելի հավասար, արդար և ներառական միջազգային համակարգ ստեղծելու ուղղությամբ:
Ջոլին խաբե՞լ է Փիթին. դերասանը դատարան հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ