ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի ոստիկանության գլխավոր պարետի աշխատասենյակում պայթել է Ուկրաինայում նրա ստացած նվերը, կան վիրավորներ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
«Ոստիկանության գլխավոր պարետի աշխատասենյակին կից սենյակում պայթել է նվերներից մեկը, որը պարետը ստացել էր այս տարվա դեկտեմբերի 11-12-ն Ուկրաինա իր աշխատանքային այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել էր Ուկրաինայի ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարության հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթել է «ուկրաինական ծառայությունների ղեկավարներից մեկի» տված նվերը։
Ոստիկանության տվյալներով` պայթյունի հետևանքով պարետը թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։