Պեսկովն անդրադարձել է ՌԴ արտգործնախարարի փոփոխության մասին լուրերին

Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հնարավոր փոփոխության մասին լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բամբասանքներ է անվանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հնարավոր փոփոխության մասին հրապարակումները: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում քննարկվում է կադրային փոփոխությունների թեման։
«Ձեզ ավանդաբար կպատասխանեմ՝ համապատասխան կերպով վերաբերվեք նման լուրերին»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ որոշ Telegram-ալիքներում տեղեկություններ էին հայտնվել Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնի հավանական թեկնածուների շուրջ քննարկման մասին՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հնարավոր հրաժարականի դեպքում: