Կիևին գեներատորներ տալու Բաքվի որոշումը տարակուսանք է առաջացնում. ՌԴ ԱԳՆ աղբյուր

ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանը էլեկտրական սարքավորումների տեսքով մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինային որպես մարդասիրական օգնություն տրանսֆորմատորներ և գեներատորներ փոխանցելու մասին Ադրբեջանի որոշումը տարակուսանք է առաջացնում Մոսկվայի մոտ։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ հատուկ գործողության շրջանակում ռուս զինծառայողները ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որը Կիևն օգտագործում է ռազմական կարիքների համար:
«Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնության նման չեն», — ասել է դիվանագիտական գերատեսչության աղբյուրը:
Դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը էլեկտրական սարքավորումների տեսքով մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինային։ Մարդասիրական օգնության փաթեթը ներառում է 45 ուժային տրանսֆորմատոր ու 50 գեներատոր։