Խոշոր ավտովթար Թուրքիայում. տուժածներ կան

Շտապօգնության ավտոմեքենա
Բեռնատարն անցել է կարմիր լույսի տակով և բախվել բանվորներին տեղափոխող ավտոբուսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Ուշակ քաղաքում խոշոր վթար է տեղի ունեցել, տուժել է 20 մարդ: Տեղեկությունը հայտնում է «Yeni Şafak» թերթը։
«Բեռնատարն անցել է կարմիր լույսի տակով և բախվել բանվորներ տեղափոխող ավտոբուսին, ինչի հետևանքով 20 մարդ է տուժել։ Տեսախցիկներն արձանագրել են վթարը», - նշված է հաղորդագրությունում։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Ժանդարմերիայի աշխատակիցները ձերբակալել են բեռնատարի վարորդին։
Ստամբուլում տրամվայը մխրճվել է ավտոբուսի մեջ. ավելի քան 10 տուժած կա