ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհի առաջնության եզրափակիչի ֆավորիտ է համարում իր երկրի ազգային հավաքականին։ Այդ մասին նա հայտարարել է L'Equipe-ի հետ զրույցում։
«Կարծում եմ, որ մենք ֆավորիտներ ենք, բայց Արգենտինան ամեն խաղում ավելի լավ է խաղում, այս թիմն անընդհատ կատարելագործվում է: Կարծում եմ, որ մենք կհաղթենք, և ինչ-որ բան ինձ հուշում է, որ եզրափակիչում շատ գոլեր կլինեն: Ես կարող եմ ավելի կոնկրետ ասել կիրակի առավոտյան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Մարոկկոյի հավաքականին։ Խաղին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։
ԱԱ-2022-ի եզրափակիչ` Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։
Հավելենք, որ դեկտեմբերի 17–ին տեղի կունենա հանդիպում Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականների միջև, որոնք կպայքարեն 3–րդ տեղի համար։