ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀԱՊԿ պետությունների լիազոր մարմինների կենսաանվտանգության հարցերով համակարգող խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«Համակարգող խորհրդի անդամները քննարկել են կենսաբանական սպառնալիքներին համատեղ արձագանքելու ուղղությամբ փոխգործակցության ծրագրերը և ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների համակարգման հարցերը՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի ամրապնդման, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համատեղ ձևավորման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խորհրդի գործունեության կազմակերպչական հարցեր, այդ թվում առօրյա գործունեության մեջ կենսաբանական անվտանգության հարցերի փոխգործակցությունը։
Համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան։