Հայտնի է, թե ով կսպասարկի Մունդիալ-2022-ի եզրափակիչ` Ֆրանսիա-Արգենտինա խաղը

Արգենտինայի հավաքականը Խորվաթիայի հետ խաղից հետո. Արխիվային լուսանկար
Գլխավոր մրցավարին կօգնեն Պավել Սոկոլնիսկին և Տոմաշ Լիստկևիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության վճռական` Ֆրանսիա-Արգենտինա խաղը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը։ Տեղեկությունը հայտնում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ Շիմոն Մարցինյակին կօգնեն Պավել Սոկոլնիսկին և Տոմաշ Լիստկևիչը։
Ավելի վաղ Մարցինյակն արդեն սպասարկել է խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա-Դանիա (2-1) և 1/8 եզրափակչի Արգենտինա-Ավստրալիա (2-1) հանդիպումները։
ԱԱ-2022-ի եզրափակիչ` Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։
Հավելենք, որ դեկտեմբերի 17–ին տեղի կունենա հանդիպում Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականների միջև, որոնք կպայքարեն 3–րդ տեղի համար։