Հայաստանում ձիու մսի վաճառք են կանխել

Հայաստանում ձիու մսի վաճառք են կանխել
Գյուլագարակի բնակիչը վստահեցրել է, որ միսը տեղափոխում է անձնական օգտագործման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձիու մսի վաճառք է կանխել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
«Այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության»,– ասված է հաղորդագրությունում:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղի բնակչին:
Երևանում կասեցվել է տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը
Վերջինս հայտարարել է, թե միսը տեղափոխում է անձնական օգտագործման համար, սակայն տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ վաճառող, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Տրվել է հայտնաբերված ձիու մսեղիքը 10-օրյա ժամկետում օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր:
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող ձկնաբուծարանը 58 տոննա ձուկ է թաղել. ՍԱՏՄ