ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զարգացման խորհրդի նիստում հայտարարել է, որ 2022 թվականի 9 ամսում ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն աճել է 12% -ով։
«Համաշխարհային շուկաների անկայունության և համաշխարհային անբարենպաստ կոնյունկտուրայի պայմաններում մեր տնտեսությունները զարգացնում են կապերը»,– ասել է նա։
Պուտինը նշել է, որ միաժամանակ պարենի և գյուղատնտեսական ապրանքների առևտուրն աճել է ավելի քան մեկ երրորդով: