Անհեթեթ են պնդումները, թե ՀՀ–ն միջանցքի հարցով բանավոր խոստում է տվել որևէ մեկի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շեշտեց` եռակողմ հայտարարությամբ ճանապարհների մասով ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե միջանցք տրամադրելու հարցով Հայաստանը բանավոր խոստում է տվել որևէ մեկի։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միջանցքի շահարկման թեմային։
«Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը` պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի։ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Փաշինյանը շեշտեց` եռակողմ հայտարարությունն այդ առումով ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և ՀՀ–ն ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ։
Զանգեզուրի միջանցքի թեման փակված է․ Փաշինյան
Հիշեցնենք` Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է նրանց «միջանցք» տրամադրի Նախիջևանի հետ կապ ունենալու համար, հակառակ դեպքում այդ միջանցքը կվերցվի ուժով:
Լավ կլինի` Չավուշօղլուն իր անունից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսի․ Միրզոյան