Քարվաճառում ադրբեջանցիների ոտքերի տակ ականներ են պայթել. կա 1 զոհ, 7 տուժած

Մահածածն ու տուժածներից 3–ը զինծառայողներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. 2020–ին ձեռնարկված արցախյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականներ են պայթել։ Կա 1 զոհ, 7 տուժած։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ սկզբում հակահետևակային ականի պայթյունից տուժել են շինարարական ընկերության 4 աշխատակից, այնուհետև նրանց տարհանելու նպատակով դեպքի վայր մեկնած 4 զինծառայողներ նույնպես պայթել են ականի վրա։
Նրանցից մեկը մահացել է, երեքը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ակնայում 2 ադրբեջանցի ճանապարհաշինարար է պայթել ականի վրա. երկուսի ոտքն էլ անդամահատել են