Մեսսին այլևս հանդես չի գա ֆուտբոլի աշխարհի առաջնություններում

Լինոել Մեսսի
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո այլևս հանդես չի գա աշխարհի առաջնություններում։ Տեղեկությունը հայտնում է «Ole» պարբերականը։
«Մեծ երջանկություն է նման բանի հասնելու հնարավորություն ունենալը։ Ես կավարտեմ իմ ուղին աշխարհի առաջնություններում՝ խաղալով եզրափակիչում»,- ասել է Արգենտինայի հավաքականի առաջատարը։
Երեկ Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի թիմին: Թե ով կլինի արգենտինացիների մրցակիցը եզրափակիչում, կորոշվի Ֆրանսիա–Մարոկկո հանդիպման արդյունքում, որը կկայանա այսօր։
Մեսսին խորվաթների հետ խաղում 11–մետրանոց իրացրեց և ռեկորդակիր դարձավ աշխարհի առաջնություններում ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով (11): Հանդիպումը արգենտինացու համար 25-րդն էր աշխարհի առաջնություններում։ Նա ֆրանսիացի Կիլիան Մբապեի հետ գլխավորում է Կատարում ընթացող աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակը։
Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության պաշտոնական դեսպան է դարձել