Իրանն ու ՌԴ-ն տիեզերական համագործակցության հուշագիր են կնքել. IRNA

Թեհրանը և Մոսկվան կզարգացնեն համագործակցությունը արբանյակների համատեղ նախագծման և կառուցման ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Իրանական կողմն այսօր Ռուսաստանի հետ հուշագիր է ստորագրել տիեզերքի ոլորտում համագործակցության զարգացման մասին։ Կողմերը կաշխատեն արբանյակների կառուցման համատեղ նախագծերի վրա։ Տեղեկությունը հայտնել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն, հայտնում է IRNA գործակալությունը․
«Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցության շրջանակները վերջնականապես սահմանվել են և այսօր կնքվել են երկու երկրների միջև, կողմերը տարբեր ոլորտներում գերազանց փոխըմբռնման են հասել»,-Սալարիեի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Գործակալությունը նաև ավելացրել է, որ հուշագրի համաձայն՝ Թեհրանը և Մոսկվան կզարգացնեն համագործակցությունը զոնդավորման և հեռահաղորդակցության արբանյակների համատեղ նախագծման և կառուցման ոլորտում, կզարգացնեն նաև դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու համատեղ ուսումնական դասընթացներ կանցկացնեն:
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է ՌԴ-ին «օգնելու» պատճառով
IRNA-ն նման փաստաթղթի ստորագրումը համարել է «Իրանի ու ՌԴ-ի մեծ քայլը տիեզերական ոլորտում համագործակցության հարցում», ինչն իր հերթին «պետք է բարձրացնի երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը»: