ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները 1 օրում հանցագործության 40 դեպք են բացահայտել

Պարեկապահակային ծառայության ավտոմեքենա
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում հանցագործության 40 դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 13-ից 14-ը բացահայտվել են յուրացնելու կամ վատնելու 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, ընտանեկան բռնության 4, անձնական ունեցվածքի գողության 3, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ական դեպքեր և այլ հանցագործություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այս ընթացքում հայտնաբերվել է 3 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչո՞ւ հանրությունը չի ուզում նկատել բռնությունը. ամուսինը շիկացած շամփուրով ծեծել է կնոջը