ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածների աշխատանքներին է ծանոթացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Տեղկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Գնել Սանոսյանը ծանոթացել է Սյունիքում կառուցվող ճանապարհահատվածների աշխատանքներին
«Նախարար Սանոսյանը, մասնավորապես, ծանոթացել է Շամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհատվածներում իրականացված աշխատանքներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացած մասում ճանապարների կառուցում, վերակառուցման և նորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նախարարը զրուցել է նաև շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։