ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախում բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս է առաջացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվել է, որ անցնեն խնայողական ռեժիմի:
«Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։