ԱՊՀ-ի նշանակությունը միայն կաճի․ Լավրով

Ձևերի և ուղղությունների բազմազանության առումով` ԱՊՀ–ն, որպես տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, ներկայում նմանը չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) նշանակությունն ընթացիկ իրողություններում միայն կաճի։Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եվրասիական ընտրությունը որպես ինքնիշխանության ամրապնդման հիմք» միջկուսակցական միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։
Լավրովն ընդգծել է ԱՊՀ շրջանակում բազմապլան համագործակցության ամրապնդման շահագրգռվածությունը` ավելացնելով, որ մասնակիցների քանակով, ինչպես նաև փոխգործակցության ձևերի և ուղղությունների բազմազանությամբ այն (որպես տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, որտեղ համագործակցության ուղղությունն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները) ներկայում նմանը չունի:
ԱՊՀ անդամ երկրներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանի, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը:
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. օրն ու վայրը հայտնի են